Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Համայնքային գործիչները նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի և կան բազմաթիվ ավերվածություններ:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի […]
Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մնացած սուզանավ:
Սեպտեմբերի 18-ին սկսվել են Էյֆելյան աշտարակի հիմքի հարթակի շուրջ թափանցիկ գնդականթափանց պատի կառուցման աշխատանքները:
Շոտլանդիայի բնակիչ Մարկ Բոմոնտը կարողացել է հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ընդամենը 79 օրում:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դարձել 152 մլն երեխա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի վարկանիշը ռեկորդային ցածր նշագիծ է ընկել 2017 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «վտարյալ-ռեժիմ» ունեցող երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին և ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին, որոնք փորձում են աշխարհում խաղաղություն պահպանող դաշինքները քանդել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք խաղաղություն ենք ուզում ձեզնից` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես հզոր պետություն, հասցեական հայտարարություններ արեք, թե ով է պատերազմ հրահրողը: Կոնկրետ անվանական նշեք, իսկ ով էլ խախտի պայմանները, նրանք պետք է հեռու լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից»
Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է ﬕջազգային ճանաչման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ﬔղադրել է Հյուսիսային Կորեային իր քաղաքացիների ոչնչացման և ամբողջ աշխարհում ﬔծ թվով մարդկանց սպառնալու ﬔջ:
ՀՀ պաշտպանական քաղաքականության մասին քննարկման ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, Նալբանդյանն ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա. «Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»:
«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Բայց ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում: Այս միտումների դեպքում, որը, ամենայն հավանականությամբ, կայուն բնույթ է կրելու, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի նախագահների հանդիպում: Բայց նախարարները պետք է փորձեն ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ և ուղիներ գտնել»,- ասաց Ս.Տարասովը:
Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից:
«Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը»:
«Որքան ես գիտեմ, Ադրբեջանը երբեք նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքների ուղղությամբ պարբերաբար անցկացվող հրթիռային արձակումները սպառնալիք են ոչ միայն Ճապոնիայի անվտանգությանը, այլեւ միլիարդների վնասներ են հասցնում ազգային հեռուստատեսային ալիքներին:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծին: Այս մասին նա հայտարարեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցին, թե ինչպես է նա քվեարկելու նախագծին, եթե ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգում:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։