Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթից հետո կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության նախագահի ելույթը:

Համայնքային գործիչները նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930