Արմեն Աշոտյանը դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծին

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեմ է քվեարկելու  Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծին: Այս մասին նա հայտարարեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում՝  ի պատասխան ներկաներից մեկի հարցին, թե ինչպես է նա քվեարկելու նախագծին, եթե ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգում:

«Սփյուռքի համաժողովին ներկա հայերը ներկայացնում են տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներ,  գաղափարախոսություն և շահեր ունեցող երկրներ: Եկեք թույլ չտանք, որ Սփյուռքի հետ մեր աշխատանքը վերածվի Արևելք-Ռուսաստան, Եվրոպա-Ռուսաստան կամ այլ հարաբերությունների քննարկմանը: Իհարկե, մենք բոլորս շահագրգիռ ենք, որ խաղաղություն լինի, դա մեզ համար թիվ մեկ հարցն է, որովհետև բոլոր տեղերում ապրում են մեր հայրենակիցները, բայց եկեք համաժողովի օրակարգ  չդարձնենք, հակառակ դեպքում մեծ հավանականություն կա  արագ մոռանալու, թե ինչքան բան է մեզ միավորում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930