
ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր նշագիծ. հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի վարկանիշը ռեկորդային ցածր նշագիծ է ընկել 2017 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին վկայում են Stern հանդեսի եւ RTL-Wahltrend հեռուստածրագրի պատվերով Forsa հետազոտական ինստիտուտի անցկացրած նոր հարցման տվյալները:
Դրանց համաձայն, Բունդեսթագի ընտրություններից հինգ օր առաջ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքին պաշտպանում է հարցվածների 34 տոկոսը: Այսպիսով, դաշինքի վարկանիշը սեպտեմբերի 4-ից մինչեւ 8-ն անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ նվազել է 1 տոկոսային կետով:
Ապրիլին ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել հարցման մասնակիցների 44 տոկոսը:
Երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է (ԳՍԴԿ), որի օգտին առաջվա պես պատրաստ է քվեարկել ընտրողների 23 տոկոսը: «Ձախերը» հավաքել են 10 տոկոս, «Կանաչները»՝ 8 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 9 տոկոս:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 11-ից մինչեւ 15-ը, դրան մասնակցել է 2501 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմել է 2,5 տոկոսային կետ: Բունդեսթագի ընտրությունները, որի արդյունքներով ձեւավորվելու է նոր կառավարությունը եւ նշանակվելու է կանցլերը, Գերմանիայում կանցակցվեն սեպտեմբերի 24-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: