
ԵՄ-ն փոխեց Կոսովոյում իր առաքելության մանդատը

Եվրամիությունը (ԵՄ) Կոսովոյում փոխել է հանրակցության առաքելության մանդատը (EULEX) եւ այն երկարաձգել է երկու տարով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 14-ը: Հունիսի 8-ին այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը,:
«2018 թվականի հունիսի 8-ին Խորհուրդը որոշեց վերակողմնորոշել Կոսովոյում օրենքի գերակայության ԵՄ-ի առաքելության մանդատը,- ասված է հայտարարության մեջ: Այսօրվա որոշումն ավարտում է առաքելության դատա-կատարողակն մասը. Կոսովոն կստանձնի պատասխանատվությունը իրեն հանձնված բոլոր հետաքննությունների, դատական հետապնդման եւ դատավարությունների պատասխանատվությունը»: Վերանայված մանդատը կգործի մինչեւ 2020 թվականի հունիսի 14-ը:
Կոսովոյում Եվրամիության առաքելությունը գործի է դրվել 2008 թվականի փետրվարին: Այն կատարում է ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո գործող միջազգային ուժերի հետ համատեղ տարածաշրջանում իրավակարգի, խաղաղության եւ կայունության պահպանման առաջադրանքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: