«Փաշինյանն ասում է, եթե դուք հարձակվում եք Արցախի վրա, հարձակվում եք իմ որդու վրա, այսինքն՝ իմ վրա». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կիսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի հարցում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել նրան։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը Գ. Իսագուլյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը գնահատում կառավարության ծրագրի Արցախին վերաբերվող հատվածը և ի՞նչ խոցելի կողմեր է տեսնում ՝ հաշվի առնելով, որ, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Ամեն Աշոտյանն ասում է, որ անընդունելի է, որ ծրագրում գրված է, որ Արցախը հակամարտության հիմնական կողմն է։

Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց. «Մենք ասում ենք՝ հիմնական կողմերը երկուսն  են՝ Արդրբեջանը և Արցախը, Հայաստանը հակամարտության կողմ չէ, չնայած տարբեր տեսակետներ են հնչում, կողմ է այնքանով, որքանով ունենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին իրենք իրենց անկախ հռչակեցին, ումի՞ց անկախ հռչակեցին, նա արդեն Հայաստանի մաս էր, չէր կարող Ադրբեջանից անկախ հռչակեր, քանի որ արդեն Ադրբեջանի մաս չէր։

Նա իրեն Հայաստանից անկախ հռչակեց, Հայաստանը չի ճանաչել այդ անկախությունը, բայց նաև չի ընդդիմացել դրան։ Նա պարտավորություն ունի անվտանգության առումով։ Հիմա մենք դարձել ենք նրա անվտանգության երաշխավորը։ Թե ի՞նչ է գրել Նիկոլ Փաշինյանը ծրագրում, ես չեմ էլ նայել, բայց մի քանի օր առաջ ինքն ասաց, որ իր որդին ծառայելու է Արցախում, սա ինձ համար շատ ավելի կարևոր հանգամանք է, քան՝ ինչ կգրեն այդ ծրագրում։

Կարդացեք նաև

Նա ասում է՝ իմ որդին Արցախի անվտանգության համար պատասխանատու մարդ է, եթե դուք հարձակվում եք Արցախի վրա, հարձակվում եք իմ որդու վրա, այսինքն՝ իմ վրա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս