
Հռոմում հազարից ավելի մարդ է տարհանվել մետրոյից

Գրեթե 1,5 հազար մարդ է տարհանվել Հռոմի մետրոյից: Ինչպես հունիսի 8-ին հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը, պարզվել է, որ տեղի է ունեցել տեխնիկական վթար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում է մետրոյի կայարաններից մեկին՝ «Պոլիկլինիկո»-ին: Մի քանի կայարաններ նույնպես հոսանքազրկվել են ու փակվել: Վթարը էլեկտրահաղորդման գծերից մեկում հանգեցրել է ծխոտման: Պատահարի վայրում աշխատում են հրշեջները, ոստիկաններն ու բժիշկները: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Հունիսի 8-ը դժվարին օր է Հռոմի ուղեւորների համար՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատողների չորսժամյա գործադուլի հետ: Առավոտից մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 14:30-ը ընդհատումներ են հնարավոր վերգետնյա տրանսպորտի եւ տարածաշրջանային երկաթուղու աշխատանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: