Բաժիններ՝

Կիմ Չեն ընը Սինգապուր կժամանի հունիսի 10-ին. Yonhap

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կիրակի օրը՝ հունիսի 10-ին, կժամանի Սինգապուր՝ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի արաջնորդների բանակցությունները, իրադարձությունների դրական զարգացման դեպքում, կարող են տեւել երկու օր: Սպիտակ տանը չեն մեկնաբանել հեռուստաալիքի տեղեկատվությունը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը կդառնա «գործընթաց», որը տեղի կունենա ոչ մեկ հանդպման ընթացքում: Մինչ այդ ամերիկյան վարչակազմի աղբյուրները, որոնք ծանոթ են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման պլաններին, հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին:

Սպիտակ տունը հայտնել է, որ Սինգապուրում երկու ղեկավարների գագաթնաժողովը կսկսվի հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) սինգապուրյան Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930