Թուրքիան դատապարտում է յոթ մզկիթ փակելու Ավստրիայի որոշումը
Մի շարք մզկիթների փակման եւ երկրից իմամների ատաքսման վերաբերյալ Ավստրիայի իշխանությունների որոշումը ռասիստական եւ խտրական քաղաքականության դրսեւորում է, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Twitter-ում հայտնել էր, որ Ավստրիան կարտաքսի 40 իմամների եւ կփակի մզկիթներ, որոնք խախտում են իսլամի մասին օրենքը:
«Ավստրիայում յոթ մզկիթների փակումը եւ իմամների արտաքսումը երկրի սահմաններից ռասիստական եւ խտրական քաղաքականության հետեւանք է՝ նպատակամիտված այդ երկրում իսլամի դեմ: Նպատակն է՝ մեկուսացնել մահմեդական հասարակությունն իրենց քաղաքական շահերի օգտին:
Ավստրիայի կառավարության այս դիրքորոշումը հակասում է միջազգային իրավաբանական նորմաներին, սոցիալական միասնության քաղաքականությանը եւ փոքրամասնությունների իրավունքներին»,- գրել է Քալինը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: