Բաժիններ՝

Սի Ցզինպինը շքանշան հանձնեց իր «ամենալավ ընկեր» Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պետությունների ղեկավարներից առաջինին, հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանը:

«Նախագահ Պուտինին այդ շքանշանը հանձնելն առաջինն է Չինաստանում պետական վաստակի համար պարգեւատրման համակարգի ստեղծումից հետո: Նախագահ Պուտինը՝ որպես համաշխարհային ազդեցություն ունեցող մեծ տերության ղեկավար, ներկայիս չին-ռուսական հարաբերությունների հիմնադիրն է եւ միշտ դրանց զարգացումը առաջ է տանում բարձր մակարդակով»,- հունիսի 8-ին ասել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը շքանշանի հանձնման արարողության ժամանակ:

Շքանշանը հանձնվել էՉինաստան Պուտինի պետական այցի շրջանակներում: «Սկսած 2000 թվականից՝ նախագահ Պուտինը 19 անգամ Չինաստան է ժամանել այցով կամ մասնակցելով միջազգային միջոցառումների:

Համաշխարհային տերությունների ղեկավարների թվում նա ամենից շատ է այցելել Չինաստան, նա ամենածանոթն ու հարգվածն է Չինաստանում»,-ասել է Սի Ցզինպինը: ՉԺՀ-ի նախագահը հավելել է. «Նախագահ Պուտինն իմ ամենալավ ու մտերիմ ընկերն է», հաղղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս