«Ես կարծում եմ՝ մարդը մեկ գետը մտնելուց առաջ պետք է երկար մտածի». Արմավիրի նորանշանակ մարզպետ

Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով նախկինում զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, կարծում է, որ իր ղեկավարությանը վստահված մարզում խնդիրները նույնն են, ինչ ամբողջ հանրապետությունում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ հնարավոր է` որոշ խոչընդոտների հանդիպի, բայց դրանք լուծելի են, իսկ այս պահին որևէ խոչընդոտ չունի։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ մասնագիտությամբ բժիշկ և նախկինում առողջապահության ոլորտում գործունեություն ծավալած Գագիկ Միրիջանյանը համաձայնեց մարպետի պաշտոնին։

«Ես կարծում եմ՝ մարդը մեկ գետը մտնելուց առաջ պետք է երկար մտածի»,- պատասխանեց Միրիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930