Թուրքական թերթը ճղված ջինսերը համարում է լրտեսների «համազգեստ»
Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ պարբերականում տեղ գտած ուշագրավ հրապարակման հեղինակ Սելիմ Յազջըն նշում է, որ օտարերկրյա լրտեսները կրում են միևնույն սերիական համարն ունեցող ջինսեր, որոնք նույն տեղերում ունեն պատռվածքներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լրտեսներին միմյանց ճանաչել:
Հոդվածագիրը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ուշադրությունից նույնպես չի վրիպել այս հանգամանքը և նրանք վաղուց արդեն հետևում են այս թեմային:
Ի դեպ, Թուրքիայում տարեկան 23 միլիոն ջինս է վաճառվում, որոնց 95%-ը արտադրվում է երկրի ներսում: