
ՀՀ-ԵՄ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հարեւանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչև ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։
Ըստ փորձագետների՝ եվրոպական կողմն ունի պատրաստի տարբերակ, որը կներկայացվի վերջին պահին, և որի մի հատվածում տեղ կգտնի տարածքային ամբողջականության մասին դրույթը, մյուս հատվածում կնշվի, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի ֆորմատում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։