Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի մենեջմենթում կանանց բաժինը հասել է 36 տոկոսի

Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջին եւ բարձրագույն օղակի մենեջերների շրջանում կանանց բաժինը 2017 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով հասել է 36 տոկոսի՝ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ։

«Եվրահանձնաժողովը վստահորեն շարժվում է դեպի միջին եւ բարձրագույն օղակի մենեջերների շրջանում կանանց թիվը մինչեւ առնվազն 40 տոկոսի հասցնելու նպատակը, որը ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կողմից դրվել է նրա մանդատի գործողության ժամանակաշրջանում»,-ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Յունկերը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2014 թվականին, ԵՀ-ի նախագահի մանդատը նախատեսված է հինգ տարվա համար: Առավել նշանակալի առաջընթաց է ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի բարձրագույն օղակի մենեջերների (գլխավոր տնօրեններ, գլխավոր տնօրենների եւ տնօրենների տեղակալներ) շրջանում կանանց ներկայության ընդլայնման գործում. նրանց բաժինը 27 տոկոսից ավելացել է մինչեւ 35 տոկոս:

Միջին օղակի մենեջերների (դեպարտամենտների ղեկավարներ) թվում կանանց բաժինը կազմում է 37 տոկոս՝ 2014 թվականի 31 տոկոսի համեմատությամբ:

Եվրահանձնաժողովի միջին եւ բարձրագույն օղակի մենեջերների շրջանում կանանց ներկայացուցչության մեծացումը գենդերային անհավասարության հաղթահարման ավելի ընդարձակ պլանի բաղկացուցիչ մասն է: 2018-2019 թվականների պլանը ներառում է նաեւ նախաձեռնություններ, որոնք կոչված են վերացնել կանանց ու տղամարդկանց աշխատանքի վճարման տարբերությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս