
Վիթխարի պիթոնը վարան է փսխել

Թաիլանդի գյուղերից մեկում վիթխարի պիթոնը վարան է փսխել այն բանից հետո, երբ փրկարարները բռնել են դրան: Տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը։
Օձին հայտնաբերել է տանտիրուհին իր բակում լվացք փռելիս: Հենց որ նա նկատել է պիթոնին, անմիջապես օձորսների է կանչել: 20 կիլոգրամ քաշով եւ 4,2 մետր երկարությամբ օձին հանելու համար նրանք ստիպված են եղել հետնաբակում ջարդել բետոնը: Պիթոնը փորձել է դիմադրել, բայց երեք փրկարարներն այնուամենայնիվ դրան տարել են ավտոմեքենա, որտեղ օձը մեկ մետր երկարությամբ եւ 15 կիլոգրամ քաշով վարան է փսխել:
Ամենայն հավանականությամբ, օձն իր որսից հրաժարվել է սթրեսի պատճառով: