Ուղևորը սատկացրել է գնացք սողոսկած օձին
Ինդոնեզիայում գնացքի ուղեւորը սատկացրել է վագոն սողոսկած օձին: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է South China Morning Post հրատարակությունը: Սողունին հայտնաբերել են Ջակարտայից Բոգոր մեկնող մարդատար գնացքի վագոններից մեկում՝ ուղեբեռի համար նախատեսված դարակների վրա:
Օձի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ նրա երկարությունը կազմում էր մոտավորապես մեկ մետր: Երբ գնացքն շտապ կանգառ է կատարել, պահապանը փայտի օգնությամբ բացել է բեռների բաժինը: Ուղեւորներից մեկը պոչից բռնել է օձին եւ դուրս բերել ապաստանից:
Այնուհետեւ նա կտրուկ շարժումով սողունին գլխով հարվածել է հատակին եւ նրա անկենդան մարմինը դուրս նետել վագոնից: Երկաթուղային ընկերությունում կարծում են, որ օձին գնացք էր բերել ուղեւորներից մեկը, բայց սողունին հաջողվել է փախչել տիրոջից: Տեսանյութը, որն ականատեսի կողմից հրապարակվել է Instagram-ում, մեկ օրում դիտել են 175 հազար անգամ: