Բաժիններ՝

Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC

Իրանը պլանավորում է «մոտ ապագայում» իր մարտական նավերն ուղարկել ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոց եւ Ատլանտյան օվկիանոս: Ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել է Միացյալ Նահանգների NBC հեռուստաալիքը, այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, որը նոյեմբերի 6-ին այս պաշտոնում փոխարինել է Հաբիբոլլա Սայարիին։

Զորապետը, ելույթ ունենալով իր նշանակումից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում, խոստացել է, որ Իրանի ռազմածովային ուժերն այնպես կանեն, որ «մեր երկրի դրոշը ծածանվի Մեքսիկական ծոցում»: NBC-ի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը նաեւ հայտարարել է Հարավային Ամերիկայի երկրներ նավեր ուղարկելու մտադրության մասին:

Ինչպես հիշեցնում է հեռուստաընկերությունը, Պարսից ծոցը մտնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օպերատիվ պատասխանատվության ոլորտի մեջ, նավատորմ, որը բազավորված է Բահրեյնում: Կատարում տեղաբաշխված են շուրջ 10 հազար ամերիկացի զինվորներ եւ սպաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս