Բաժիններ՝

Ջեկի Չանը եռատախտակամած չինական գերզբոսանավ է գնել

Հոնկոնգցի դերասան եւ ռեժիսոր Ջեկի Չանը ձեռք է բերել նոր գերզբոսանավ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: 38-մետրանոց նավը կառուցել է Ruiying Yachts չինական նավաշինարանը:

Զբոսանավն ունի սաունա, կարաոկե-սրահ, ջակուզի-լոգարան եւ ուղղաթիռի հարթակով: Զբոսանավի ներքին հատակագծման մասին չի նշվում. հրապարակված են միայն սեփականատիրոջ նավասենյակի, նավախոհանոցի եւ մի քանի այլ լուսանկարներ: Ուժային կայանքը ներառում է 1900-ական ձիաուժով CAT C32 երկու շարժիչներ. առավելագույն արագությունը 32 հանգույց է (ժամում 59 կիլոմետր):

Նավը սեփականատիրոջը հանձնելու արարողությունը տեղի է ունեցել ՉԺՀ-ի Լյաոնինի նահանգի Խուլուդաո քաղաքում: Դրան հաջորդած մամուլի ասուլիսում Չանը հայտնել է, որ պլանավորում է նավաշինարանին պատվիրել եւս մեկ զբոսանավ՝ այս անգամ 46-մետրանոց: 2017 թվականին Ջեկի Չանը, Forbes հանդեսի վարկածով, հինգերորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում: Հրատարակության տվյալներով՝ նա վաստակել է49 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս