«Звезда»-ի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի. Շոյգուի հետ ընկերությո՞ւնն է հիշվել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ և խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաև իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում:
Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին… Ի դեպ, ասում են, թե… այդ ընկերությունից հաճախ է օգտվել Սեյրան Օհանյանը: Հաշվի առնելով նրա տիկնոջ ներկա «վրեժխնդիր» պահվածքը, իշխանության վերնախավում կանգնած որոշ մարդկանց մերկացնելու անհագուրդ ցանկությունը, գուցե նորից հիշվել է Շոյգուի հետ ընկերությունը:
Թերևս այդ պատճառով է ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Звезда»-ի հաղորդավարուհին՝ սիլիկոնախեղդ շրթունքներով հայտնի Վերոնիկա Կրաշենիննիկովան, «զարմանում», թե՝ ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ լոգոյի մասին հարցին պատասխանելով՝ «…один из руководителей подтвердил: да, мы арийцы!»: Հետաքրքիր է, ՀՀԿ-ից ո՞վ է նրա հետ զրուցել: Իսկ գուցե ոչ թե ՀՀԿ-ականի, այլ ՀՀԿ-ից անջատված Սեյրան Օհանյանի կամ նրա ստատուսագիր տիկնո՞ջ հետ է զրուցել գլոբալիզացիայի հայտնի կողմնակից Կրաշենիննիկովան: Գուցե և… Հո իզուր չեն ասում, թե քաղաքականության մեջ շատ հարցեր հնարավոր է «գլուխ բերել» ընկերության միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։