
Սոորոնբայ Ժեենբեկովն ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը

Կայացել է Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնատվության արարողությունը, եւ նա ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության հինգերորդ նախագահը։
Ղրղզստանի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 15-ին: Նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովն առաջադրվել էր կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ընթացքում, որին մասնակցությունը կազմել է շուրջ 56 տոկոս, նրան աջակցել է ընտրողների ավելի քան 54 տոկոսը:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բիշքեկի արվարձանում գտնվող «Ալա Արչա պետական նստավայրի ընդունելությունների դահլիճում:Դրան ներկա են եղել 450 հյուրեր, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ օտարերկրյա պետությունների դեսպաններ:
Ղրղզստանի նախագահն ընտրվում է վեց տարով եւ միայն մեկ ժամկետով: Նա նաեւ դառնում է զինված ուժերի գլխավոր հրամանատար: