Իլոն Մասկը կանխագուշակել է մարդկության ոչնչացումը
Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) ի վերջո կոչնչացնի մարդկությանը: Այդ մասին հայտնել է Futurism հրատարակությունը:
Մասկի խոսքով՝ արհեստական ինտելեկտն ավելի անվտանգ դարձնելու բոլոր փորձերն ունեն հաջողության հասնելու 5-ից մինչեւ 10 տոկոս շանս: Մասկը վստահ է, որ ԱԻ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը:
2016 թվականին նա ասել է, որ մարդկությունը չի կարողանա շահել ԱԻ-ի հետ ճակատամարտը եւ անչափ հետ կընկնի զարգացման մեջ: «Գերինտելեկտի հետ կապված իրադրությունը մեղմացնում է սոսկ այն, որ մենք այնքան հետամնաց կլինենք, որ մեքենաների համար կդառնանք ընտանի կենդանիների պես մի բան»,-հավելել է Իլոն Մասկը: