Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ է ընտրվել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը:

Ինչպես հաղորդում է շվեյցարական La Gruyere թերթին տված հարցազրույցում, դը Բյումանը տեղեկացրել է, որ իր օտարերկյա առաջին այցելություններից մեկը կատարելու է Հայաստան: Լրագրողի այն հարցին, թե որոնք են լինելու նրա նախագահության ուժեղ պահերը, դը Բյումանը պատասխանել է. «Պատվիրակության պաշտոնական այցեր են լինելու՝ նախ փետրվարի 3-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան: Այն իմ նախասիրության երկիրն է. ես հասել եմ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Դոմինիկ դը Բյումանը շեշտել է նաև, որ իր նախագահության ընթացքում նախատեսում է նաև օտարերկրյա այցեր կատարել Բրազիլիա, Ֆրանսիա և Գերմանիա:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նախագահում է նաև երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Նահանգների (կանտոնների) խորհրդի նիստերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031