Բաժիններ՝

Նաթանյահուն հարվածով է սպառնացել Սիրիային այնտեղ իրանական ռազմաբազաների հայտնվելու դեպքում. WSJ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է, որ նրա երկրին հարված կհասցվի, եթե Դամասկոսը համաձայնություն տա իրանական ռազմաբազաներ տեղակայելու այնտեղ:

Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի՝ անունները չնշված ներկայացուցիչների։ Վերջերս Սիրիայի ղեկավարին հասցեագրված այս նախազգուշացումը, հրատարակության կարծիքով, վկայում է որ Իսրայելը պատրաստ է հրաժարվել իր չեզոք դիրքից, որը նա բռնել էր Սիրիայում զինված հակամարտության բոլոր տարիների ընթացքում:

Թերթը նաեւ նշել է, որ հիշյալ ուղերձն ուղարկվել է նախքան հրթիռային հարվածը, որը, սիրիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Իսրայելի կողմից դեկտեմբերի 2-ին հասցվել էր Դամասկոսի մերձակա ռազմաբազային, որը վերահսկվում է իրանցիների կողմից: Իսրայելը չի հաստատել իր մասնակցությունն այդ ռմբակոծությանը, գրում է Wall Street Journal-ը:

Միեւնույն ժամանակ, ինչպես ուշադրություն է դարձնում հրատարակությունը, Նաթանյահուն այս միջադեպից մի քանի ժամ անց հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ ռեժիմը, որը համառորեն ձգտում է հասնել իսրայելական պետության ոչնչացման, «…», ռազմական առումով կարողանա ամրանալ Սիրիայում»: Թերթը նշել է, որ Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել Նաթանյահուի նախազգուշացման վերաբերյալ հաղորդագրությանը: Նաեւ դեռեւս հայտնի չէ, թե Ասադը պատասխանել է արդյոք Իսրայելի առաջնորդի այդ ուղերձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031