Բաժիններ՝

Էլեկտրականության արտադրությունն սպառնալիքի տակ է հայտնվել բիթքոինի պատճառով

Բիթքոինի ստացման համար էլեկտրականության ծախսը գերազանցում է 159 երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի եւ Աֆրիկայի պետությունների մեծ մասի էներգասպառումը: Այդ մասին հայտնել է Power Compare պորտալը:

Վերջին տվյալների համաձայն՝ կրիպտոարժույթների արտադրության համար պահանջվում է տարեկան շուրջ 31 տերավատ-ժամ, ինչը կազմում է աշխարհի ամբողջ էլեկտրաարտադրության շուրջ 0,13 տոկոսը: Ինչպես նշում է պորտալը, ստացման ծախսերը կբավականացնեին էլեկտրաէներգիայով ապահովելու շուրջ 2,4 միլիոն ամերիկացիների կամ 6,1 միլիոն բրիտանացիների:

«Եթե սպառման մակարդակը շարունակի աճել նույն արագությամբ, ապա 2020 թվականի փետրվարին բիթքոինի ստացման համար կծախսվի ամբողջ աշխարհի Էլեկտրականությունը»,- ասված է հոդվածում: Բիթքոինը՝ աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը, նոյեմբերի 29-ին նորացրել է պատմական ռեկորդը՝ հասանելով 11,441 հազար դոլարի նշագծին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031