
«Եթե ԵՄ-ՀՀ համաձայնագիրն իրականացվի՝ կլինի հայկական տնտեսության վերջը». «Ժողովուրդ»

Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարություններին:
«ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլինի հայկական տնտեսության վերջը: Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերաբերում են ոչ թե որպես թղթի, կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղաքական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում»,- ասել է նա:
Կոլերովը նաեւ նշել է, որ «…եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետեւեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: