Բաժիններ՝

«Կորեական թերակղզում պատերազմն աղետալի հետևանքներ կունենա». Ստոլտենբերգ

ԿԺԴՀ-ի դեմ ռազմական գործողություններն աղետալի հետեւանքների կհանգեցնեն, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դեկտեմբերի 5 – 6-ը Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։

«Պատերազմն այդ տարածաշրջանում կհանգեցնի աղետի: Հետեւանքները կազդեն ոչ միայն կոնկրետ տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի վրա»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել ճգնաժամի խաղաղ լուծման: Նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար հարկավոր է շարունակել ճնշումը Փենյանի վրա:

«Խնդիրն այն չէ, որ զինված ընդհարում հրահրվի, այլ այն, որ դա կանխվի»,- պարզաբանել է նա: Ստոլտենբերգը հավելել է, որ ճգնաժամի կարգավորման գործում մեծ դեր են խաղում Ռուսաստանը եւ Չինաստանը, քանի որ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, ինչպես նաեւ տարածքով մոտ են գտնվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս