
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում հոկտեմբերի 8ի վաղ առավոտվանից տրվել է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, պաշտոնավարման ժամկետով ընտրի 150 պատգամավորի` 77-ին կուսակցական ցուցակով և 73ին մեծամասնական կարգով:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3645 ընտրատեղամասերում քվեարկությունը կընթանա մինչև 20:00ն: Ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ: Եթե քաղաքական ուժը ընտրություններում հավաքի 5 տոկոս ձայն, ապա այն խորհրդարանում կուսակցական ցուցակով կունենա 6 պատգամավորական մանդատ: Մեծամասնական ցուցակով պատգամավորի 73
մանդատի համար պայքարում է 816 թեկնածու:
Այս ընտրություններն ունեն մեծ կարևորություն, քանի որ երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններով խորհրդարանում ամենաշատ մանդատ ունեցող քաղաքական միավորը կամ կուսակցությունը իրավունք կստանա առաջադրել վարչապետի թեկնածու և կազմել կառավարություն: