Սաակաշվիլին փոխել է մտադրությունը և չի վերադառնա Վրաստան
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ շարունակելու է աշխատել Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը:
Սաակաշվիլին տեղեկացրել է, որ պատրաստվում է վերադառնալ Վրաստան խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն ավելացրել է, որ դա չի լինի մշտական վերադարձ:
«Այժմ իմ կուսակցությունն առաջատար է ընտրություններում, իմ կինը Վրաստանի ամենաժողովրդական առաջնորդներից է: Կարծում եմ, որ ունենք մեծ հնարավորություն` հաղթելու այս ընտրություններում: Ես մեծ ծրագրեր ունեմ Ուկրաինայում, ես այստեղ հենց այնպես չեմ եկել, դրա համար էլ չեմ կարծում, որ պետք հեռանամ` տեղի ունեցած պայքարից հետո»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև ավելացրել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չի այցելել Վրաստան, քանի որ գործող իշխանությունը կարող էր իր այցն օգտագործել «բռնություններ գործադրելու» համար: