
Վահան Բաբայանը Տիգրան Ուրիխանյանին հորդորել է հետ վերցնել հրաժարականի դիմումը

ԱԺԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իրեն հայտնել է հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին: Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրում է.
«Այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր Տիգրան Ուրիխանյանը ինձ հայտնել է իր մանդատը հետ վերցնելու մտադրության մասին։ Ես զրուցել եմ իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանի հետ և հորդորել նրան, որպեսզի նա մնա Ազգային ժողովում, իսկ այն տեղեկությունը, որը մամուլում է շրջանառվում է, ես լսում եմ մամուլից և համարում ապատեղեկատվություն»: