Բաժիններ՝

ԱՄՆ­-ը չեղյալ է հայտարարել Մյանմայի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Մյանմայի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք գործում էին գրեթե 20 տարի: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ­ը, այս մասին նշվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում հրապարակված
հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սկսել կիրառել 1997 թվականից: ԱՄՆ և Մյանմայի միջև հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, ինչ 1988 թվականին այդ երկրում իշխանությունն իրենց ձեռքն էին առել զինվորականները` ճնշելով ուսանողների ելույթները:

2015 թվականին Մյանմայում անցկացվել են ընտրություններ, որի արդյունքներով իշխանության են եկել նախկին ընդդիմադիր ուժերը: Հենց այս փաստն էլ նախապայմաններ էր ստեղծել ամերիկյան պատժամիջոցների վերացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31