
Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են քրդական խմբավորման անդամները

Քրդական ծայրահեղական «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումն իր վրա է վերցրել հոկտեմբերի 7–ին Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում է Reutersը:
Խմբավորման անդամները հայտնել են, որ շարունակելու են հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում:
Ստամբուլի Շիրինևլեր շրջանում հոկտեմբերի 6ին ոստիկանության բաժանմունքի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել:
Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 10 մարդ: Պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում:
Պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե պայթյունն իրականացրել ե մոտոցիկլետով: