«Քլինթոնի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում հանգեցրեց ԴԱԻՇ-ի առաջացմանը». Թրամփ
Արտաքին քաղաքականությունը, որը վարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանգեցրել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում կայացած երրորդ և վերջին հեռուստաբանավեճի ժամանակ։
«Նա (Քլինթոնը) մեզ նվիրեց ԴԱԻՇ-ը, քանի որ հենց նա Օբամայի հետ ստեղծեց այդ վակուումը, որից ծնվեց ԴԱԻՇ-ը»,- ասել է Թրամփը։
Դրա հետ կապված՝ միլիարդատերը քննադատել է Իրաքում ամերիկյան զորքերի գործողությունները,
Ըստ Թրամփի՝ ԴԱԻՇ-ը «տարածել է իր ազդեցությունը հենց այդ պատճառով»։
Նա հայտարարել է, թե Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների զգալի պատասխանատվությունը կրում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։
Հանրապետականի խոսքով՝ «Հալեպում մարդիկ մահանում են վատ որոշումների պատճառով»։
«Հալեպն աղետ է։ Դա սարսափ է մարդասիրական ոլորտում»,- ասել է Թրամփը։ «Դրա մեծ մասը Հիլարի Քլինթոնի պատճառով է»,- հավելել է քաղաքական գործիչը։