«Ռոբերտ Քոչարյանը կարող է ակնկալել Հայաստանում արդար դատաքննություն ստանալ». այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նածարար Արտակ Զեյնալյանը:
Թուրքիայում Գերմանիայի ևս մեկ քաղաքացի է կալանավորվել։ Հաթայում գտնվող իր տանը ձերբակալված Դեննիս Է․-ն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Դատական նիստից հետո Գերմանիայի քաղաքացի հանդիսացող մեղադրյալը տեղափոխվել է Իսքենդերունի բանտ, որտեղ նա կգտնվի ողջ դատավարության ընթացքում։
Լոնդոնի արեւելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության եւ մի փումբ մարդկանց միջեւ ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի 1950 – 1953 թվականների պատերազմի ավարտի՝ հուլիսի 27-ին նշվող 65-րդ տարելիցի առթիվ այցելել է Փյոնան Նամդոյի նահանգում Չինացի ժողովրդական կամավորների հուշագերեզմանոց, որտեղ հարգել է Մաո Ցզեդունի ավագ որու՝ Մաո Անյինի հիշատակը, որը զոհվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, որոնք պատերազմի տարիներին զոհվել են Կորեական թերակղզում: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առեւտրի հարցերի շուրջը կայացած բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանոցի պատեկրով լուսանկար:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը 2 ժամով հետաձգվեց: Այն կշարունակվի ժամը 01:30-ին:
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել:
Դատական նիստ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով. Para TV (ուղիղ):
Հայաստանում զարգացման ծրագրերին են անդրադարձել մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Արմեն Գևորգյանը 2008 թվականին շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները վերջին տարիներին գրեթե խզվել են, այդ մասին «Երկիր Մեդիա» հ/ը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը:
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին:
«Ավելի պարզ արդյունքն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով կառույցի կայացածությունը ու փորձը»,- ասաց Ցինցաձեն:
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
Վաշինգտոնում Վլադիմիր Պուտինին աշնանն այլեւս չեն սպասում: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ «նախագահ Պուտինի հետ հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է տեղի ունենա վհուկների որսի ավարտից հետո, հաջորդ տարի»:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում է արեւմտյան աշխարհից, որն այդ կերպ փորձում է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ:
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հուլիսի 26-ին ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր ուղարկելուց՝ հայտարարելով, որ այն այլեւս անվտանգ չէ ամերիկացիների համար:
Ադրբեջանական Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ և Թարթառի շրջանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող, վարորդ Սեխվեթ Բիննեթովի կինը ամուսնու սպանության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել: