Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով:

Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետքաշումն Իրանի հարվածներից հետո։

«Ես նման բան չեմ դիտարկում։ Արդյոք ես միշտ պատասխան հարված կհասցնե՞մ․ ըստ էության՝ այո», – նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Հուլիսի 28-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական բալիստիկ հրթիռների կալանման մասին: Ավելի վաղ Axios լրատվական հարթակի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձի, հայտնել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031