Մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին. երկրորդ նախագահը հարցազրույց է տվել. տեսանյութ
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարեց հորինված է և շինծու։
– Դուք երկար ժամանակ է, որ հարցազրույց չեք տվել հեռուստատեսային ֆորմատով: Իրո՞ք վիճակն այդքան անկյունադարձային է, որ համաձայնվեցիք:
– Այո:
– Այսօր Ձեզ կանչել են ՀՔԾ: Երևի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք ինչ զրույց եղավ, ինչու էին Ձեզ կանչե և ինչ կարգավիճակով էին կանչել:
– Կանչել էին ինձ վկայի կարգավիճակով, բայց քննիչի հենց առաջին նախադասությունը հետևյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով:
– Եվ մեղադրանք ի՞նչ ձևակերպմամբ և ինչ գործողությունների համար:
– Ճիշտ այն է, ինչ ՀՔԾ-ի հայտարարության մեջ էր կապված Միքայել Հարությունյանի հետ, ճիշտ նույնը: Այդ կոնտեքստի մեջ և ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ: Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է, չի ճանաչվում ՍԴ-ի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները: Ըստ էության՝ այսպես կոչված՝ լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ և ըստ էության՝ ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հաղթել է 2008թ. ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է, որն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի:
Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության…
Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շիինծու քրեական գործ ստեղծել փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, ամբողջությամբ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում են իրականացվել:
– 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք հաղթել են: Այն թեզը, որ իրականում հաղթանակը տոնել է ընդդիմության ներկայացուցիչը, այն ժամանակ էլ էին կիրկնում:
– Գիտե՞ք, ինքը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ ինքն արդեն հաղթել է: Ես հիշում եմ դա, իսկ ընտրություններից հետո հրապարակն ուղղակի անկառավարելի էր, նա արդեն նախագահ էր և պետք էր քայլեր ձեռնարկել պետական համակարգը կազմալուծելու ուղղությամբ, որոնք ձայնագրված են, եթեր էին գնում բոլոր ալիքներով, լրատվական միջոցներով հրապարակվել է այդ ամենը:
– ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել Ձեզ, որ ընտրություններում ժողովրդի մեծամասնության կարծիքով հաղթած թեկնածուին Դուք թույլ չեք տվել, որ դառնա երկրի նախագահ:
– Որ սահմանադրական կարգն ենք տապալել: Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը:
Սահմանադրական կարգի տապալման փորձ արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21.6 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը:
Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը:
– ՀՔԾ-ն երբ ասում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, բայց հետո ԿԸՀ որոշում է եղել, հետո եղել է ՍԴ որոշում, որ ճանաչել է ընտրությունների օրինականությունը:
– Որը վերջնական է:
– Ձեր իրավախորհրդատուների հետ արդյո՞ք քննարկել եք սցենարը որն է, վերջը ի՞նչ է լինելու: Արդյո՞ք սահմանադրական դատարանն է որպես մարմին կամ ՍԴ անդամները ներգրավվելո՞ւ են էս գործում, ԿԸՀ-ն:
– Գիտե՞ք, ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելուց և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է: Կուստուրիցան երևի կերազեր լիներ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելուց: Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի: Մեր ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:
Սա կնշանակի, որ այս իրավական նիհիլիզմը կարող է կրկնվել հետագայում, ամեն մի իշխանություն, ի վերջո այս իշխանությունը հավերժ չէ, փոխվելու է, և նորերը պետք է գան, պետք է վերանայեն, պետք է վերանայեն: Մարտռի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով պետք է բացահայտեն: Սա բացահայտում չէ: Իրենք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակրպումներ են փնտրում, թե ինչ ձևով իրար կցեն՝ այդ մեղադրանքն ապահովելու համար: Սա, կրկնում եմ, չէի պատկերացնում, որ էդպիսի բան հնարավոր է ընդհանրապես, իսկ երկրի համար վտանգն անսահման մեծ է: Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում:
Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակի պախարակումը ինչի՞ է բերելու: Պրծա՞ծ է, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմանները հանգի՞ստ են, էլ անելիք չունե՞նք:
– Կա՞ն ուրիշ զինվորականներ, որ որպես վկա կամ կասկածյալ կամ մեղադրյալ հայտնի են:
– Ես իրավունք չունեմ դա ասելու, բայց վստահ եմ, որ վայսօր-վաղը բոլորդ ազգանունները լսելու եք:
– Հարցաքննվել է նաև Խաչատուրովը:
– Ես չգիտեմ, ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, և ես որ գերագույն գլխավոր հրամանատարն եմ, այդ ամենն իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակը հանցավոր է, մարդիկ, որոնք մեր փառավոր հաղթանակների ուղղակի հեղինակներն են: Ի՞նչ ասեմ:
– Նրանք հղում են անում հայտնի 038 հրամանին, որ հրամանն ինքնին ենթադրում է, որ բանակն արդեն ներքաղաքական պրոցեսների մեջ է խառնվում:
– Նայեք, իրենք ընդհանրապես խառնում են, ասում են, որ այդ հրչամանի միջոցով փաստացի մտցվել է ռազմական դրություն: Մարդիկ կամ ընդհանրապես պատկերացում չունեն ինչ է ռազմական դրությունը, կամ ունեն, բայց այլ կերպ չունեն: Այն փաստերը չունեն, որ գոնե քիչ փթե շատ հիօմնավոր կամ խելքին մոտիկ բան լինի գրված: Բացարձակ:
Ես մամուլին մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ հանդիպում եմ ունեցել փետրվարի 23-ին զինվորական վերնախավի հետ, և այն կապված էր երկրապահի հետ, երբ հայտարարվում էր, որ շուտով երկրապահը, Մանվելը կմիանա, և այդ ամբողջ հանդիպման իւմաստը եղել է հետևյալը՝ բանակն իրավունք չունի ներքաշվել ներքաղաքական գործընթացների հետ: Մի քանի մեր գեներալներ, մանվելն ինքը լինելով ՊՆ եղակալ, գործող գեներալ, երկրապահի խորհրդի իբրև անդամ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էին, թե երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե՞ ոչ: Անթույլատրելի մի երևույթ էր, և ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար:
Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացրել, նախագահը չունի ավելի լայն իրավասություններ, քան սահմանադրությամբ է: Այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ:
– Որի մասին Դուք տեղյակ եղել եք:
– Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցություններից այդ ժամանակահատվածում, երբ բոլոր միջոցներն ընդդիմությունը կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացի մեջ: Եվ մ իակ նպատակը դա էր: Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ մենք տագնապալից լուրեր էինք ստանում առաջնագծից, շփման գծից: Իրոք, պրոբլեմ է եղել, որը մարտի 4-ին արտահայտվել է իմ 10 տարվա նախագահության ժամանակահատվածի ամենախոշոր ընդհարումներով:
Միշտ հակառակորդն օգտվում է մյուս կողմի ներքաղաքական ծանր իրավիճակից: Անկեղծ ասեմ, մենք օգտվել ենք այդ իրավիճակից, երբ պրոբլեմ է եղել Ադրբեջանում, հիշում ենք՝ մեկ նախագահ, մյուս նախագահ, հազարավոր մարդկանց միտինգներ, մենք այդ վիճակից օգտվել ենք: Եվ ադրբեջանն այդ վիճակից փորձում էր օգտվել այդ ժամանակ: Ամբողջ առաջին գծով մենք այդ տեղեկությունները ստանում էինք և գիտեինք ինչ է կատարվում:
Տվյալ դեպքում երկու խնդիր էր լուծում պաշտպանության նախարարը.
Առաջինը՝ մարտունակությունն ապահովելու այս իրավիճակում
Երկրորդ՝ կամ տեղերը կարող եք փոխել, երևի նույն կարևորությունն ուներ, քաղաքականությունից հեռու պահելու սպայակական կազմին: Այլ նպատակ սա չուներ:
– Պարոն նախագահ, Դուք վերջին հարցազրույցում բանակի մասնակցության մասին կարճ էիք պատասխանել. բանակային զորամիավորումներ մասնակցե՞լ են այդ գործողություններին, թե՝ ոչ:
– Նայեք, եթե հայտարարվում է արտակարգ դրություն, սա իմ իրավունքն էր որոշում կայացնել բանակի վերաբերյալ, առաջին հերթին նման դեպքերում ի՞նչ են անում, եթե սպառալիք կա սահմանադրական կարգի. առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը՝ կառավարություն, ֆինանսների նախարարություն, ԿԲ, առոմակայան և այլ ռազմական կառույցները: Հիմա, տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետև այդ օպերատիվ հարցերով, առօրյա կառավարմամբ ես չեմ զբաղվում, ես նախագահ եմ, բայց բանակն առաջին հերթին նման դեպքերում այս նպատակների համար է օգտագործվում, և ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ:
Մենք որևէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք: Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից և 8 զոհ քաղաքացներից՝ ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում, բայց մեկ վիրավոր զինվոր չունենք բանակի: Ոստիկաններից 100-ից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից 50-ից ավելին՝ բավականինն լուրջ:
Ինձ և նախարարը և անվտանգության պետը հաջորդ օրը զեկուցում են, որ բանակը չիբախվել ցուցարարների հետ, որովհետև իմ համար զարմանալի էր, թե խի պետք է 10 զոհ լիներ: Շատ էր անսպասելի և ինձ համար զարմանալի: Առաջին հերթին մտածում էի՝ ինչո՞ւ պիտի այսպես լիներ: Եվ հետագա նաև բանակի զենքերի զննությունն ամբողջությամբ այդ զորամիավորումների, որ ներգրավված էին հրամանագրով այլ գործողությունների, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել, այդպիսի հայտարարություն կար, և քննչական խումբը, որ իրականացրել է գործողություն, դրանից հետո ես նախագահ չէի, այդպիսի եզրակացության էր եկել: Այդպիսի եզրակացության էր եկել խորհրդարանական հանձնաժողովը, նույնիսկ նրանք ավելին, ասում էին, թե ես ավելի շուտ պետք է մտցնեի արտակարգ դրություն, նույնիսկ եզրակացության մեջ է այդ կարծիքը:
Իմ կողմից հետևյալն է, ես մտցրել եմ այն ժամանակ, երբ արդեն առաջին մարդը զոհվեց. նա եղել է ներքին զորքերի կապիտան, Համլետ էր անունը: Այդ տղան զոհվեց: Երբ որ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը և խառնվեցին ցուցարարները ոստիկանների հետ և Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ ես ստորագրեցի: Միգուցե ուշ էր, ավելի շուտ ստորագրեի՝ հետո կմեղադրեին, որ հիմքեր չկար, պատճառ չկար արտակարգ դրություն մտցնելու: Սպասել եմ:
– Իշխանության մեջ այդ օրը միասնականություն եղե՞լ է արտակարգ դրություն մտցնելու:
– Ես օրենքով պետք է խորհրդակցեի և խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ: Ամբողջ պրոցեդուրաները պահպանված են: Ես դրա մասին ասել եմ Վարդան Օսկանյանին, ասել եմ մեր արտաքին գործընկերներին, պարտնյորներին տեղյակ պահեք, որ այպիսի բան հնարավոր է, եթե վիճակը վատագույն սցենարով զարգանա: Արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ եղավ խորհրդարանի որոշումը, որը կարող էր բեկանել, բայց չի եղել այդպիսի բան: Չի եղել որևէ մեկը, որ զանգեր, կապվեր ինձ հետ ու ասեր, որ չարժեր, պետք չէ և այլն: Էդպիսի բան չի եղել: Բոլորի համար պարզ էր, որ այս վիճակն այլ կերպ հնարավոր չի զսպել: Գիտե՞ք լկարող էր դա չլիներ, և զոհերի քանակը կրկնակի, եռակի լիներ:
– Պարոն նախագահ 20-25 րոպե խոսում ենք, բայց Ձեր ճակատագրի մասին որևէ բան չասեցիք, ավելի շատ խոսեցիք բանակից: Այս քրեական գործի նման շարունակման դեպքում բանակի վիճակի հետ կապված ի՞նչ սցենար եք կանխատեսում:
– Բայց էլի բանակից եք հարց տալիս:
– Այո, քրեական գործը, որ հիմա տարվում է, սկզբում անհանգստություն ունեցաք բանակի հետ կապված, ի՞նչ սցենար եք կանխատեսում բանակի հետ կապված:
– Առաջինը բանակն է պախարակվում այս ամենի պատճառով, որովհետև անտեղի, անհիմն բանակի վերնախավը, մարտական լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են մի հանցանքի մեջ, որն իրենք չեն կատարել: Սա արդեն կոռուպցիոն գործ չի, սա Մանվել Գրիգորյանի տուշոնկա չէ, սա լրիվ ուրիշ բան է: Փորձում են պատմությունը վերափոխել, ամբողջը շուռ տալ: Եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն է կրել, ուրեմն անցած ամբողջ 10 տարիներն ապօրինի տարիներ էին, ուրեմն ինչքան օրենքներ է ընդունվել, ինչ որ արվել է այս տարիների ընթացքում, այս ամբողջը Նիհիլիզմի դրսևորում է ծայրահեղական: Այս ամբողջն ապօրինի է, ուրեմն կարելի է արհամարհել:
Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության, և իրավական դաշտում խոսելով օրինականությունից, ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում: Հիմա ասելու են մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ: Միայան այդ ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ առաջացան: Ի՞նչ է նշանակում: Մինչ այդ այդ նույն մարմինը քննություն է իրականացրել լրիվ այլ:
– Հիմնավորում է, որ նախկին իշխանությունները թույլ չեն տալիս:
– Հիմա թող բռնեն նրան, ով քույլ չի տվել, ես իշխանության առաջ էի:
Ես ապրիլի 9-ի իշխանություն չունեի, ավելին, այդ իշխանությունների հետ հարաբերությունները լարված են եղել, ես միշտ քննադատել եմ, անհամաձայնությունս էի հայտնում շատ հարցերում: Համենայն դեպս, ես այդ պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել:
Մինչև այս ամենն անելը, ուրեմն պետք է բացահայտված լինեին, որ սխալ է եղել, ով է խանգարել, ոնց է խանգարել: Պետք է արդեն ԿԸՀ-ի կազմը պատասխանատվության ենթարկված լիներ … Անհասկանալի մի երևույթ է:
-Ուզում եմ ճշտել՝ այսօր կաչել են Ձեզ հարցաքննության և մեղադրա՞նք են առաջադրել: Դուք մենա՞կ եք եղել, թե՞ փաստաբանի հետ:
-Գնացել եմ փաստաբանի հետ, ենթադրել եմ, որ կարող է նաև այսպիսի սցենար առաջանա: Գտե՞ք, իմ տպավորությամբ, մտածում են, որ մոտակա սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակության մասին և էս գլխից ուզում են չեզոքացնել ինձ, իմ հնարավոր մասնակցությունը:
Ես վերջին 10 տարում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Սա այն դեպքն է, երբ քաղաքականությամբ դու չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում զբաղվել քեզնով: