Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին
Հայաստանը Մոլդովային է հանձնել հետախուզման մեջ գտնվող անձին։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

