Ջրի բոլոր պրոցեսները պետք է ներառված լինեն սակագնի մեջ․Փաշինյանը՝ Բյուրեղավանի թունավորումների մասին
Փաշինյանն ակնարկում է ջրի սակագնի բարձրացման մասի՞ն:
Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ–ում ջրի որակի խնդիրներին։
«Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,– ասաց նա։

