«Փորձում են չեզոքացնել իմ հնարավոր ակտիվ մասնակցությունը սպասվելիք արտահերթ ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը:
«Մտածում են մոտակա, սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ: Ինձ ուզում են կտրել քաղաքական գործընթացներից։ Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել», – «Երկիր Մեդիա» հ/ը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ընդգծեց՝ իր իշխանության ժամանակ Հայաստանը տնտեսական աճ է ապրել ու հասարակությունը հիշում է դա:
«Գիտեք, մարդիկ հասկանում են, որ միայն իմ ժամանակահատվածում էր, որ երկրի տնտեսությունն էական զարգացում է ապրել, հինգ անգամ աճել է երկրի համախառն ներքին արդյունքը: Մենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների հնգյակում ենք եղել կամ տասնյակում: Տնտեսական միջին աճը եղել է 10,5 տոկոս տարեկան: Մի քանի պետություն են ընդամենը նման աճ ապահովել: Մարդիկ հիշում են: Այն ժամանակ կայացավ փոքր ու միջին բիզնեսը: Համանախառն ներքին արդյունքի 12 տոկոսից դարձավ 44 տոկոս: Մարդիկ հասկանում են, որ նման, այսպես ասենք, նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինել ընտրությունների ժամանակ», – ասաց ՀՀ երկրոդ նախագահը։
«Գիտեք, մարդիկ հասկանում են, որ միայն իմ ժամանակահտավածում էր, որ երկրի տնտեսությունը էական զարգացում էր ապրել. հինգ անգամ աճել է երկրի համախառն ներքին արդյունքը: Հինգ անգամ՝ տասը տարիների ընթացքում: Մենք աշխարհի ամենաարագ զարգացող երկրների հնգյակում էինք կամ տասնյակում: Տնտեսական միջին աճը եղել է 10.5 տոկոս տարեկան: Մի քանի պետություն են ընդամենը նման կարգի աճ ապահովում: Մարդիկ հիշում են: Այն ժամանակ կայացավ փոքր ու միջին բիզնեսը: Համանախառն ներքին արդյունքի 12 տոկոսից դարձավ 44 տոկոս: Մարդիկ հասկանում են, որ նման, այսպես ասենք, նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինել ընտրությունների ժամանակ», – ասաց ՀՀ երկրոդ նախագահը։