Բաժիններ՝

Պուտինի և Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում

Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Սիրիայի խնդիրների կարգավորման շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են: Մարտի 14-ին Մոսկվայում հանդիպում կանցկացվի մեր արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կկայանա եռակողմ հանդիպում»,- ասել է նա լրագրողներին Անկարայում: Բոզդաղի խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում, բայց ամսաթիվը դեռեւս որոշված չէ:

Դրանից հետ, ինչպես սպասվում է, տեղի կունենա ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիային, հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728