«Այս դահլիճում ոչ ոք հենց այնպես չի հայտնվել, բայց մեր մեջ կան Սումգայիթը վերապրածները, և ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- Ազգային ժողովում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը մարտի վերջից կամ ապրիլի սկզբից կսկսի Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի եւ Իսրայելի ուղղությամբ:
«Օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:
«Արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու, և հատկապես՝ հայի հանդեպ, որ կային մեր հարևանների մեջ. դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Սումգայիթում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Անհայտ անձը փետրվարի 21-ի երեկոյան պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա, ինչից հետո իրեն պայթեցրել է այդ հիմնարկության մերձակայքում:
Մեքսիկայի Կանտանա Ռոո նահանգում փետրվարի 21-ին առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 21-ին հայտարարել է շուտով եւս մեկ գաղտնարժույթի ՝ ոսկե «պետրոյի» թողարկման մասին:
ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու ավագ խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, փետրվարի 25-ին կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրանիայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կազմակերպության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ շատ շուտով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել ինքնապաշտպանության համար:
Քրդական ջոկատները Աֆրին քաղաքից հյուսիս ընկած շրջանում դիմագրավել են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց աջակցում են թուրքական զորքերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցչությունում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, եւ ՕԵԿ-ը կվերականգնվի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:
3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծված առաջին առանձնատները Դուբայում կհայտնվեն երկու ամսվա ընթացքում:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բոլորի համար անսպասելիորեն իր կառավարման 66 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Լոնդոնի նորաձեւության շաբաթին:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը:
«ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում»:
Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրկի բեն Աբդելմուհսին ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրել թագավորությունում առաջին երեք բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացման վերաբերյալ:
Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքննարկի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարցը և կառաջադրի թեկնածուների ցանկը:
Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում:
Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքը, ինչը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր:
Թուրքիայի վիճագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է ներկայացրել Թուրքիայի բնակչության աճի տեմպերի վերաբերյալ։
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում:
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: