«Այնպես չանի՝ Բաքուն վերցնենք, թող զգուշանա». Սասուն Միքայելյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին. tert.am
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱՄՆ-ում հրապարակված զեկույցի մասին՝ թե 2018թ.-ին հնարավոր է լարվածության էսկալացիա գրանցվի:
«Մեր աշխարհագրական դիրքից, մեր երկրի տնտեսական ընդհանուր վիճակից ելնելով՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եթե դրսից նման տեսակետ է հնչում, ուրեմն հավանաբար գագաթնակետին է հասել այդ ամեն ինչը: Մեր զենքը մեր ազգի համախմբվածությունն է»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերադարձնելու է Երևանը, Միքայելյանը հիշեցրեց, որ նա միշտ էլ նման հայտարարություններով է հանդես եկել, ապա հորդորեց. «Նենց չանի՝ Բաքուն վերցնենք, թող զգուշանա: Ինքն իր ժողովրդին է դրանով ոգևորում՝ ասելով, թե Երևան կգրավի, որ մեր հողերն է…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: