Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728