ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն երբեք չի համաձայնի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետ, հայտնում է BBC-ն։
Վանաձորցին չի ներելու մանդատագողությունը, չի ներելու այն իրավիճակը, որ ավագանիներից այդ օրը ձայներ են կորզել, և վանաձորցիների չներելը կարտացոլվի ապագա ընտրություններում: Հանուն քաղաքի զարգացման՝ պետք է ՀՀԿ քաղաքապետի պաշտոնն այս պահին զբաղեցնող անձը հրաժարական տա:
Սիրիական կառավարական զորքերը պատրաստ են մոտ ժամանակներս սկսել վճռական գործողություն «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ Հալեպի արևելյան նահանգներում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
«Ալիևը մեծ սպասումներ ուներ, որ ապրիլյան պատերազմը կկարողանա կապիտալիզացնել և զիջումներ կորզել հայկական կողմից: Երբ հանդիպում եղավ Սանկտ Պետերբուրգում, Ալիևը չէր թաքցնում, որ Պուտինի հետ համաձայնություն ունեն՝ հայկական կողմը պետք է գնա զիջումների: Հայաստանի դիվանագիտական կորպուսի հետ շփումները նույնպես այդպիսի միտում էին ցույց տալիս: Սակայն դրանք մնացին խոսակցությունների մակարդակում՝ ՊՊԾ գնդի հայտնի պատմությունից հետո: Հայաստանյան իշխանությունները զգացին, որ ՊՊԾ գնդի պատմությունից հետո խիստ վտանգավոր կլինի հանրության կրքերը գրգռել, զգուշացան, վախեցան, ու այդ խոսակցությունը մարեց»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ:
ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահին փոխելու հարցը չի քննարկվել, ավելին` վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կուսակցությանն անդամակցելու հայտ չի ներկայացվել:
Եգիպտոսի դատարանը չեղարկել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան դատավճիռը, հայտնում է Reuters-ը։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմուտքում ռմբակոծվել է ևս մեկ հոսպիտալ, որը վերջին 24 ժամում թվով արդեն երրորդ հոսպիտալը, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել է արգելել սալաֆիթյան ուղղության իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը եւ Գերմանիայի քաղաքներում Ղուրանի տարածման՝ նրանց կողմից կազմակերպվող ակցիաները: Նման հայտարարությունը նա արել է նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Ընդդիմություն կոչվածը, փաստորեն, վարկաբեկվել է. նրանք պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ, մամուլում անընդհատ դրա մասին են խոսում, ընդդիմադիր գործիչները հաճախ իրենց տեսակետները փոխում են, ճղճղան ելույթներ են ունենում ԱԺ-ում, բայց կուլիսներում այլ բաներ են պայմանավորվում: Այդ ամենը մարդիկ տեսնում են, ու հասարակության մեջ կա խորը հիասթափություն քաղաքական գործիչների նկատմամբ: Դրա պատճառով էլ Հայաստանում այսօր չկա այն ձողը, որի շուրջ կարող է կոնսոլիդացվել քաղաքական այն բևեռը, որը կարող է հայտ ներկայացնել՝ որպես այլընտրանք իշխանությանը»,- ասաց Ե. Բոզոյանը:
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությանը կարող է հետևել ՌԴ կառավարության հրաժարականը, հայտնում է RIA Novosti-ն։
Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:
ԱՄՆ Կոլորադո նահանգի երդվյալ ատենակալների դատարանն արդարացրել է բանտում բռնաբարության համար 28 տարի անցկացրած տղամարդուն այն բանից հետո, երբ նրան մեղադրող կինը հայտարարել է, թե նրա դեմքը տեսել է իր երազում, հայտնում է BBC-ն:
Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Հաագայի Միջազգային քրեական դատարանը կարծում է, որ «ԱՄՆ-ի զինված ուժերը և ԿՀՎ-ն Աֆղանստանում ռազմական հանցագործություններ են կատարել»։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդայի ամենամյա զեկույցում, հայտնում է USA Today-ը։
Գերմանիայում տեղի է ունենում լայնամասշտաբ օպերացիա ընդդեմ ԴԱԻՇ-ի ենթադրյալ կողմնակիցների։
Թուրքական ոստիկանությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեության հետաքննության շրջանակում Իզմիր քաղաքի համալսարանում ձերբակալել է 29 աշխատակցի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Իրանը 2017 թվականին 36 տարում առաջին անգամ պլանավորում է հրաժարվել բենզինի ներկրումից, հայտարարել է Իրանի National Iranian Oil Refining and Distribution Company-ի (NIORDC) գործադիր տնօրեն Աբաս Կազեմին, որի խոսքերը մեջբերում է Shana գործակալությունը։
Կիևում այսօր ցուցարարները փակել են Գրուշևսկու փողոցի երթևեկությունը։ Հաղորդվում է, որ արգելափակվել է տրանսպորտի երթևեկությունը Գերագույն ռադայի շենքի հարևանությամբ, հայտնում է korrespondent.net-ը։
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նախապատրաստությունների ինտենսիվությանը և մասշտաբների ավելացմանը, հայտնում է ntv.ru-ն։
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի պահպանման եւ ամրապնդման մեջ, հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նախագահի պաշտոնում իր վերջին արտերկրյա ուղերձի նախօրեին տված ասուլիսի ընթացքում:
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը, որը կիրակի օրը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվել է երկրի նախագահ, խոստացել է կառավարության անդամների հետ աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, հայտնում է բուլղարական Novinite պարբերականը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը։
Ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլուդը իր «Հայերի սերը Բաքվի նկատմամբ» հոդվածում համեմատություններ է կատարում ադրբեջանցիների միջև, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս և հայերի, որոնք երբևէ ապրել են Բաքվում։
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի նպատակահարմարությունը կարող է դրվել հանրաքվեի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։