Բաժիններ՝

Պակիստանում իրականացված ահաբեկչությունների հեղինակները Աֆղանստանի քաղաքացիներ են. ՆԳ նախարար

Պակիստանում այս շաբաթ իրականցված ահաբեկչական երկու գործողությունները, որոնցից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաք Իսլամաբադում, կատարվել են Աֆղանստանի քաղաքացիների կողմից։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։

Աֆղանստանից դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։

Նոյեմբերի 11-ին Իսլամաբադի դատարանի դիմաց գտնվող ոստիկանական պարեկախմբի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն։

Գործողության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 27 մարդ։Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել էր սահմանամերձ Հարավային Վազիրիստան շրջանում գտնվող ռազմական դպրոցի գլխավոր դարպասի մեջ, որի հետևանքով զոհվել էր երեք մարդ։Վերջին տարիներին Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները լարվել են․ Իսլամաբադը մեղադրում է սահմանից այն կողմ ապաստան գտած զինյալներին Պակիստանի տարածքում հարձակումներ կազմակերպելու մեջ։

Քաբուլը հերքում է զինյալներին ապաստան տալու մասին հայտարարությունները։Նախորդ ամիս երկու երկրների միջև սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինվորներ են զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս