«Երբ ապրիլի 2-ին սկսվեց քառօրյան պատերազմը, առավոտյան կանուխ տեղեկություններ ստացանք մեր բանակի ծանր կորուստների և դիրքային նահանջների մասին, բառացիորեն մի քանի ժամ հետո ՀԱԿ-ը, որը 9 տարի շարունակ սուր և անհաշտ հակամարտության մեջ է իշխանությունների հետ, կուսակցության վարչության նիստում ընդունեց հայտարարություն՝ իր աջակցությունը հայտնելով մեր բանակին՝ խոսելով թշանամուն դիմագրավելու համար ազգային միասնության ապահովման անհրաժեշտության մասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ քաղաքային ադմինիստրացիային «Զենիթ-Արենա» մարզադաշտի կառուցումից» հասցված վնասը գերազանցում է 700 միլիոն ռուբլին։
«Ես բացարձակապես նման չեմ` ո՛չ արտաքնապես, ո՛չ հոգեպես, Էդուարդ Շարմազանովին, էնպես որ ՀՀԿ-ի հետ կապված բոլոր հարցերով հորդորում եմ դիմել Շարմազանովին: Ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հրաժարվելով մեկնաբանել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ առաջիկա օրերին դիմում կներկայացնի ՀՀԿ-ին անդամակցելու համար:
Վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական հետևողականորեն ու հստակ կերպով հասկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ապահովագրված չեն կոռուպցիայի մեղադրանքներից, գրում է Bloomberg View-ի տեսաբան Լեոնիդ Բերշիդսկին։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ տնտեսական զարգացման արդեն նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կալանավորումն անվանել է արտակարգ դեպք ողջ երկրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք հասկանում ենք, որ ավագանին պետք է աշխատի, ուստի ես նախօրեին էլ կոչով, հորդորով դիմեցի 4 այն անձանց, որոնք «տղամարդկություն» են ունեցել և թաքուն, գողեգող գնացել, քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին: Այս պահին ինձ համար կարևոր չէ, թե նրանք ո՞ր կուսակցությունից են եղել` «Բարգավաճի՞ց», «Լուսավոր Հայաստանի՞ց», թե՞ «Օրինաց Երկրից»: Եթե էդքան տղամարդկություն ունեցել եք, թաքուն, գողեգող գնացել քվեարկել եք, ուրեմն ունեցեք էդքան տղամարդկություն` կանգնել-ասելու, որ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, որից հետո ավագանին նոր կսկսի աշխատել»:
Զինծառայողները եւ դիվանագետները հրատարակությանը պատմել են, որ պատրաստ են հետեւելու գործարարի քաղաքական ուղեգծին, բայց ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ. Մոսկվայի հետ համագործակցության հաջորդ քայլը կդառնա Սիրիայում զինյալների դիրքերին համատեղ հարվածների վերաբերյալ համաձայնությունների վերականգնումը: «Մենք պատրաստ էինք առաջադրված խնդրի կատարմանը, եւ մենք վերստին կարող ենք պատրաստ լինել դրան»,- հրատարակությանն ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը 14 153 697,82 հազար դոլարի առևտրային գործարքներ է իրականացրել 174 երկրի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Անկարան Իսրայելում նոր դեսպանի է նշանակել 2010թ. թուրք-իսրայելական հակամարտությունից ի վեր առաջին անգամ։
«Տրամաբանությունը շատ պարզ է` սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս քաղաքկանության մեջ կուսակցական գործիչների դերակատարումը պետք է բարձրանա: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն կուսակցության անդամ»:
Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ չեն: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ են: Իմ խնդրանքը Ձեզ` տեսեք ավելի շատ բարեխիղճներին»:
«Չեմ կարող ասել: Այս 6 ամսվա ընթացքում կա կոնկրետ լուծելու խնդիր: Եթե այդ ընթացքում կլինեն դրական զարգացումներ, որ հասարակության կողմից լավ կընկալվի, վստահ եմ, որ հնարավորություն կտրվի շարունակելու: Եթե ոչ, կվերադառնանք ի շրջանս յուր և կշարունակենք նույն ոգով: Բայց ոնց որ ապրիլյան պատերազմը և «Սասնա ծռերի» գործունեությունը հստակ պատգամ էր իշխանություններին, որ ժողովուրդն այլևս չի ուզում հանդուրժել նման վերաբերմունքը: Այնպես որ, բաղադրիչները միմյանց հետ կաշխատեն ինչ-որ ռեալ փոփոխությունների ուղղությամբ»:
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 շաբաթ անց երկրում տարբեր տեսակի փոքրամասնությունների հասցեին ողջ երկրում գրանցվել է 437 հարձակում, հայտնում է ամերիկյան ոչ կառավարական Southern Poverty Law Center կազմակերպությունը։
Ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիչթմենը, որը 1984 թվականից սկսած գուշակել է ԱՄՆ բոլոր նախագահական ընտրությունների հաղթողներին և կանխատեսել էր նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը, նոր կանխատեսում ունի Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների սահմանում, ինչպես նաև պատժամիջոցներ են սահմանվելու նրանց դեմ, որոնք նրան աջակցություն են ցուցաբերում, ներառյալ՝ Ռուսաստանի ու Իրանի, հայտնում է TASS-ը։
Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի ռազմական ավիացիայի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները Հալեպի այն շրջաններին, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո, ամենամյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։
Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը, հայտնում է Life-ը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության հայտնի սենատոր Ջոն Մակքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված որոշումները դաշինքի հավաքական ամրապնդման վերաբերյալ, հայտնել է նա լրագրողներին։
Նոր կասկածյալներ կարող են հայտնվել շորթման և կաշառք ստանալու գործի շրջանակում, որով անցնում է ՌԴ տնտեսական զարգացման արդեն պաշտոնաթող նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ աշխարհում սպասվում է կոպիտ, քարանձավային մակարդակի ազգայնականության վերելք։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։
Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը, հայտնում է «Ակոս» պարբերականը։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ձևավորել իր վարչակազմը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ հաջորդ պետքարտուղար կարող է նշանակվել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոտգենը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2017թ. Անգելա Մերկելը պլանավորում է չորրորդ անգամ մասնակցել Գերմանիայի դաշնակին կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարին։
Ուկրաինայի ջանքերով երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձև է ընդունվել, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TASS գործակալությունը։
Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։