Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի և Վրաստանի զորավարժությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նախապատրաստությունների ինտենսիվությանը և մասշտաբների ավելացմանը, հայտնում է ntv.ru-ն։

ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ արդեն երրորդ տարին է, ինչ ՆԱՏՕ-ի և Վրաստանի զորավարժությունները «լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի կայունության և խաղաղության համար»։

Նշվում է, որ այդ առնչությամբ իրենց մտահոգության մասին են հայտնել նաև Վրաստանի հարևաններ Աբխազիան և Հարավային Օսիան։

«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ ներկայիս ռազմական գործընկերությունը դիտարկվում է Ռուսաստանի «զսպման» քաղաքականության մաս։ Դերը, որը Վրաստանը ստանձնում է կատարել տվյալ համատեքստում, դժվարացնում է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման գործընթացը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՆԱՏՕ-ի և Վրաստանի հերթական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 250 զինծառայող 13 երկրից։

Հիշեցնենք, որ մայիսին Վրաստանում անցկացվել էին ՆԱՏՕ-ի Noble Partner, իսկ սեպտեմբերին՝ Agile Spirit զորավարժությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930