Բաժիններ՝

Զաքիր Հասանովն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետ

razm.info. Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

thhq3-480x320
Ադրբեջանի պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

Հասանովն ուսումնասիրել է հրամանատարական կետի սպառազինությունը, զորքերի ղեկավարման հնարավորությունները:

thhq2-480x383

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

thhq1-480x344

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս