Բաժիններ՝

Գենադի Զյուգանովը Ուլյուկաևի ձերբակալությունից հետո ՌԴ կառավարության հրաժարական է կանխատեսում

ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությանը կարող է հետևել ՌԴ կառավարության հրաժարականը, հայտնում է RIA Novosti-ն։

«Ըստ իս՝ դա վերջնագիծն է, սակայն դա նաև այն բանի ազդանշանն է, որ կլինի կառավարության հրաժարական, որ անհրաժեշտ է ուժեղ թիմ»,- հայտարարել է Զյուգանովը։

Նրա խոսքով՝ իրավիճակը «մտահոգիչ է, իր բնույթով՝ զզվելի»։
«Նախագահը պետք է միջոցներ ձեռնարկի, այլ ոչ թե սպասի հերթական գողին, որին կտանեն մեծ աշխատասենյակից։

Վերին աստիճանի խայտառակություն է, որ անգամ նախարարները նստում ու կաշառքներ են վերցնում։ Այդ ողջ շղթան շարունակվում է։ Ինչո՞ւ եզրակացություններ չեն արվում։ Ինչո՞ւ է կոռուպցիան նման մակարդակի հասել»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930