«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան` ամսվա լավագույն մարզիչ
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, սպորտային լրագրողները և մարզական մեկնաբանները: «Արարատ-Արմենիա»-ն Տուլիպայի գլխավորությամբ անցկացրել է կատարյալ ամիս՝ 3 խաղում գրանցելով 3 հաղթանակ:
Երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է, իսկ եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:

