Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ
Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել է լիբանանցի տղամարդու ձերբակալման մասին, ով կասկածվում է արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորմանն անդամակցելու և ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Լիբանանի քաղաքացու ձերբակալությունը կապված է մի գործի հետ, որի շրջանակում արդեն ձերբակալվել է երեք անձ։ Գերմանիայի դատախազության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է Չեխիայից մայրուղով Գերմանիա մուտք գործելիս։
Ձերբակալվածը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կազմակերպության անդամ է, որը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, համարվում է ահաբեկչական խմբավորում։ Քննությունը պարզել է, որ 2025 թվականի օգոստոսին ահաբեկչական դավադրության հետ կապված անձը Գերմանիայում ձեռք է բերել մեկ ինքնաձիգ և ութ ատրճանակ։ Ձերբակալության ժամանակ զենք-զինամթերքն առգրավվել է։

